Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Ամենաերջանիկ երկրների ցանկում Հայաստանը 129-րդն է

Ամենաերջանիկ երկրների ցանկում Հայաստանը 129-րդն է
15.03.2018 | 13:24

ՄԱԿ-ի կազմած աշխարհի ամենաերջանիկ երկրների ցանկում Հայաստանը 129-րդն է 156 երկրից: Վրաստանը 128-րդ տեղում է, Ադրբեջանը` 87-րդ: Գնահատման ժամանակ հաշվի են առնվել կյանքի տևողությունը, սոցիալական աջակցությունը, կոռուպցիան և այլն:

Ֆինլանդիան դարձել է ամենաերջանիկ երկիրը: Երկրորդ տեղում է Նորվեգիան: Դանիան, Իսլանդիան, Շվեյցարիան, Նիդերլանդները, Կանադան, Նոր Զելանդիան, Շվեդիան և Ավստրալիան առաջին տասնյակում են:

Դիտվել է՝ 477

Մեկնաբանություններ